Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է Մարտի 8-ը։
«Սիրելի’ կանայք
Շնորհավորում եմ բոլորիդ գարնանային այս գեղեցիկ տոնի՝ Մարտի 8-ի կապակցությամբ։
Ուզում եմ հատկապես շնորհավորել և խորին ակնածանքով բարեմաղթանքս հղել Անկախության տարիներից մինչև այսօր հանուն Հայրենիքի նահատակված զինվորների ու սպաների մայրերին, կանանց ու քույրերին, Արցախյան պատերազմում հերոսացած կին մարտիկներին։
․․․Ինչքան ցավ եք տեսել դուք,
Նենգ ու դավ եք տեսել դուք,
Տարել, ներել ու սիրել,
Վատը լավ եք տեսել դուք…
Մաղթում եմ, որ այսուհետ թախիծն ու տագնապը ընդմիշտ հեռանան ձեզանից, և ձեր ընտանիքում թագավորեն խաղաղությունն ու սերը։
Իսկ մեր սիրելի կանանց, մեր կյանքի գեղեցիկ ուղեկիցներին ցանկանում եմ, որ հերոսությամբ հաղթահարեն կյանքի դժվարություններն ու փորձությունները, և մեր դեմ լարված բոլոր դավերն ու հարվածները աղոթք ու սեր դառնան ձեր ճանապարհին։
Երջանկությո’ւն եմ մաղթում բոլորիդ»։