Search
Close this search box.

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանները՝ զենքերը պարզած, «Վստրեչի Ապերի» 5 –ամյա թոռան ներկայությամբ խուզարկում են տունը

«Վստրեչի Ապեր» մականունով հայտնի Արամ Վարդանյանի փաստաբան Լուսինե Սահակյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է մարտի 4-ի գիշերը  Արամ Վարդանյանին եւ նրա հարազատներին պատկանող Արցախի փողոցի 17 հասցեում գտնվող տների վրա ոստիկանների հարձակումից կադրեր:

«Ինչպես խոստացել էինք նախօրեին, հրապարակում ենք 05.03.2020 թվականին Արամ Վարդանյանի տան, ինչպես նաև հարակից տների վրա ոստիկանների հարձակման տեսագրություններից երեքը»,- գրել է Լուսինե Սահակյանը:

Հիշեցնենք, որ 2020թ. մարտի 4-ի գիշերը՝ ժամը 02.40-ի սահմաններում, ոստիկանության հարյուրավոր աշխատակիցներ ներխուժել են Արամ Վարդանյանին եւ նրա հարազատներին պատկանող Արցախի փողոցի 17 հասցեում գտնվող տներ։

Please enter a valid URL