Search
Close this search box.

Ադրբեջանի կողմից իրականացված դիվերսիայի մասին

Թուրքագետ, քրդագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանցիները երեկվա դիվերսիոն ներթափանցման փորձին լավ էին նախապատրաստվել:
Օգտվելով բացառապես բաց և հասանելի տեղեկատվությունից, ինչպես նաև մեզ մոտ թողած մետաղաորսիչ դետեկտորից, որը 2019-ի գերմանական արտադրության է, կարելի է ենթադրել, որ բավականին լավ են նախապատրաստվել: Մետաղաորսիչ դետեկտորի տեխնիկական տվյալներից ելնելով՝ պարզ է դառնում, որ այն նաև հարմարացված է եղել տեղանքին բնորոշ առանձնահատկություններին:

1. Օպտիմիզացված Էրգոնոմիկա երկարաժամկետ շահագործման ժամանակ՝ ռազմական ականազերծման մարդասիրական ականազերծման համար:
2. Բարձր զգայնություն, բարձր արդյունավետություն հողի նկատմամբ:
3. Հեշտությամբ նկատում է մետաղը և փոխանցում վիզուալ, թրթռացող, կամ աուդիո ազդանշանները:
4. Տեղադրության վայրի հայտնաբերման առավել ճշգրիտ և բարձր աստիճան:

Այս մոդելի մետաղաորսիչը մշակվել է հատկապես մասնագիտական ականազերծման աշխատանքներ իրականացնելու համար: Մասնագետները պնդում են, որ այն բավականին արդյունավետ է աշխատում խորդուբորդ տարածքներում, ինչպես նաև ճշգրիտ է որսում ապառաժային տեղանքում:
Մեխանիկական վիճակը թույլ է տալիս իրականացնել ցածր հոգնածությամբ աշխատանք և հատկապես հարմար է մի քանի ժամ տևող աշխատանքների համար:
Բարձր զգայնության շնորհիվ հայտնաբերում է առավել քիչ մետաղական մաս պարունակող ականները, ինչպես նաև հարմար է հողի մակերեսի վրա տարբեր տեսակի զենք, զինամթերք փնտրելու համար:
Փառք ու պատիվ Հայոց բանակի հերոսներին, ովքեր կարողանում են հետ շպրտել մինչև ատամները վերջին ճիչով զինված թշնամուն…»:

Please enter a valid URL