Search
Close this search box.

Ուղիղ. Թուրքի լամուկը կըրնա ջարդե, ու հիմա ազատության մեջ վայելե». Ծեծված փոխգնդապետի հայր

Այն սպան, որ կանգնած է սահմանի վրա, ավելի պաշտպանված է, քան երկրի ներսում: Այս մասին այսօր` մարտի 7-ին, ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալի դիմաց հայտարարեց նախորդ տարվա սեպտեմբերի 17-ին, Եղեգնաձորում դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի հայրը:

«Քանզի երկրի ներսում կարող են սպային ջարդեն, փշրեն ու աշխարհով մեկ հայտարարել, թե մեր եմը խաղ չկա, ինչ ուզենանք, էն կենենք: Երեկվա դրությամբ ազատ են արձակել էն մարդուն, որը 100 տոկոս մասնակից է եղել դրան, որ գրուպավոյ չերթան: Դիմում եմ ձեզ Վերաքննիչ դատարանի դատավոր, հալալ է քոր կերած կաթին, որ դու կարաս սպային ջարդողին, եթե քո րոդու հետ լիներ դա, դու կազատեի՞ր: Արմեն Դանիելյան, քանի շուտ է, ուշքի արի: Եթե մինչեւ երկուշաբթի իմ պահանջը չկատարվեց, երկու նամակ կուղարկեմ, մեկը` Եվրոխուրհուրդ, մյուսը` Եվրոդատարան: Ու էդ նամակի մեջ այնպիսի փաստ կլինի, որ դուք կիմանաք դրա ձենը: Թուրքի լամուկը կըրնա ջարդե, ու հիմա ազատության մեջ վայելե»,-ասաց նա` նշելով, որ եթե իր պահանջը չկատարվեց երկուշաբթի օրը հոսպիտալի մոտից երթով կգնան Կառավարության մոտ եւ խոստացված փաստերը կներկայացնեն վարչապետին:

Նա հավելեց, որ երկու նամակ վարչապետին է գրել եւ մի նամակ էլ Գլխավոր Դատախազություն եւ իրեն պատասխանել են, որ գործն ուղարկվել է ՀՀ Հատուկ քննչական ծառայություն, եւ այլեւս ոչ մի տեղեկատվություն չեն փոխանցել:

Նշենք, որ երեկ` մարտի 6-ին, Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել էր փոխգնդապետին ծեծի ենթարկելու գործով մեղադրյալ Զավեն Գրիգորյանին ազատ արձակելու միջնորդությունը փաստաբանի ներկայացրած միջնորդությունը։

Գործով մեղադրյալը 1 միլիոն 500 հազար դրամ գրավով ազատ արձակվեց։

Նշենք, որ Արամ Մխիթարյանը շուրջ 6 ամիս է կոմայի մեջ է։

Նշենք, որ ՔԿ-ն հայտնել էր, որ Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը 2019թ. սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած վիճաբանությանն ականատես չի եղել, դեպքի վայրում չի գտնվել: Սակայն դեպքին ականատես 4 սպաներն ասել են, որ նախկին մարզպետը եղել է դեպքի վայրում եւ հետեւել է միջադեպին` չկանխելով այն:

Այս գործով մեղադրանք է առաջադրվել Վայոց Ձորի նախկին մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանին։ Մեղադրյալի կարգավիճակում են Գրիգորյանի եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը։ Միջադեպից մեկ շաբաթ անց Տրդատ Սարգսյանը հրաժարական տվեց Վայոց ձորի մարզպետի պաշտոնից։

Please enter a valid URL