Search
Close this search box.

Հայաստանում մարտահրավեր եմ նետում. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ չարենցավանցի աշակերտուհին այսօր` մարտի 7-ին, Լոռու մարզի Դենդրոպարկի տարածքում խորհրդանշական սերմեր ցանեցին` հոկտեմբերի 10-ին կայանալիք 10 միլիոն ծառ տնկելու միջոցառման համար:

«Այսօր մենք սկսում ենք մեր ծառի ցանման եւ աճեցման պրոցեսը եւ կաճեցնենք իրար հետ, մինչեւ հոկտեմբերի 10-ին կտնկենք անձամբ: Մենք կոչ ենք անում Հայաստանի բոլոր քաղաքացիներին էս նույն գործողությունն անեն` տնկեն են աճեցնեն իրենց սեփական ծառը եւ հոկտեմբերի 10-ին ծառատունկին մասնակցեն»,-ասաց նա:

Վարչապետը մայրի տեսակի ծառի սերմ ցանեց, իսկ չարենցավանցի աշակերտուհին` հացենի:

Նշենք, որ նրանց ուղեկցում է նաեւ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը եւ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Please enter a valid URL