Search
Close this search box.

ՖՈՏՈ. Հրապարակվել են Կրասնոդարում 2 մարդու սպանած հայերի լուսանկարները

ՌԴ Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքի չգործող սրճարանի տարածքում, հոկտեմբերի 19-ի երեկոյան ժամը 21.00-ի սահմաններում,  երկու հայ կրակ են բացել երիտասարդների ուղղությամբ։

Պատահարի հետևանքով երկու մարդ մահացել է, ևս մեկը՝ վիրավորվել: Ինչպես հաղորդվում է, մահացածները 27-28 տարեկան Միսակն ու Ռուսլանն են:

Հրաձգությունը կազմակերպել են Սերգեյ Ելիզարյանցն ու Գագիկ Եսայանը, հետագայում կասկածյալ է համարվել նաև Դենիս Շեվչենկոն:

Kuban.kp.ru-ն հրապարակել է հրաձգություն կազմակերպած մարդկանց լուսանկարները:

27-ամյա Միսակը գլխին ստացած հրազենային վնասվածքից մահացել է տեղում, 28-ամյա Ռուսլանը մահացել է հիվանդանոցում, իսկ 38-ամյա Ռուսլանին ծնկի շրջանում հրազենային վնասվածքով տեղափոխել են հիվանդանոց և վիրահատել, այժմ նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Որոնվում են 1975 թվականին ծնված Սերգեյ Սահակի Ելիզարյանցն ու 1974 թվականին ծնված Գագիկ Հենրիկի Եսայանը։

Սերգեյ Սահակի Ելիզարյանցը

Գագիկ Հենրիկի Եսայանը

Please enter a valid URL