Քննչական կոմիտեի Աբովյանի մարզային վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանին:
Վերջինս մեղադրվում է նրանում, որ ի պաշտոնե պարտավոր լինելով կանխարգելել և կասեցնել ինքնակամ կառույցի հետագա շինարարությունը, օրենքով սահմանված կարգով ապահովել դրա հետևանքների վերացումը՝ դիտավորությամբ չի կատարել իր պարտականությունները:
Վահագն Գևորգյանը հայտնի է նրանով, որ դեռևս մեկ տարի առաջ ունենալով ԲՀԿ-ի և նրա առաջնորդ Գագիկ Ծառույանի, ինչպես նաև աբովյանիցիների աջակցությունը հաղթեց իշխող Քաղաքացիական պայմանագաիր կուսակցության թեկնածուին, դրանով սառը ջուր լցնելով թավշյա հեղափոխության անկասելի թվացող հաղթարշավի վրա:
Երկար ժամանակ իշխանությունը ամենաանհեթեթ մեղադրանքներն էր ներկայացնում Գևորգյանին, բայց դրանք ոչ մի կերպ չէին կպնում, և հիմա թվում է թե ինչ որ բան գտել են, նրան «պատժելու» համար: Չնայած այս քրեական գործը իրականում ուղղված է ոչ այնքան Գևորգյանի,որքան Գագիկ Ծառուկյանի դեմ:
Ինչի մասին է խոսքը: Դեռևս երկու տարի առաջ Ծառուկյանը հայտարարեց, որ պատրաստվում է Աբովյանում բազմաբնակարան շենքեր կառուցել, որոնք ինքնարժեքով տրվելու են նորաստեղծ ընտանիքներին: Այդ բնակարանների գները գրեթե անտրամաբանական ցածր էին 350 դոլար մեկ քառակուսի մետրի համար, և այն էլ ներքին հարդարմամբ: Սկզբում խոսք էր գնում 4 բազմաբնակարան շենքի մասին, բայց պարզվեց որ պահանջարկը շատ մեծ է, և Ծառուկյանը պատրաստակամություն հայտնեց կառուցել միանգամից 19 բարձրահարկ: Ծառուկյանը իր միջոցներով հողատարածք էր ձեռք բերել,մի քանի հողատարածքների սեփականատերերի հետ էլ պայմանավորվել էր, և ստացել նրանց համաձայնությունը իրենց տարածքում շինարարություն իրականացնելու մասին, ստացել էր համապատասխան շինթույլտվությունը և սկսել իր խոստացած ծրագրի իրականացումը,որին սպասում էին հազարավոր նորապսակ զույգեր:
Բայց իշխանությունը քրեական գործ է հարուցում Աբովյանի քաղաքապետի նկատմամբ և կասեցնում շինարարության իրականացումը: Սա ունի միայն մեկ և շատ պարզ բացատրություն, իշխանությունը դեմ է այդ շինարարության իրականացմանը և ոչ մի գնով թույլ չի տա,որ այն իրականանա: Դրա համար կա երկու շատ կարևոր հանգամանք, որը հաշվի չէր առել Ծառուկյանը շինարարությունը սկսելուց առաջ:
Այս շինարարության հաջող ավարտը և բնակարանների հանձնումը սեփականատերերին կտրուկ կբարձրացնեին Ծառուկյանի քաղաքական վարկանիշը: Մարդիկ Ծառուկյանին կնայեին ոչ միայն որպես մի մարդու, ով օգնության ձեռք է մեկնում սոցիալապես անապահովներին, այլ որպես մեկի, ով օգնում է մարդկանց սկսել իրենց նոր կյանքը նոր բնակարանից: Սա կմնար մարդկանց գիտակցության մեջ տարիներ շարունակ:
Բայց կա մի ավելի կարևոր հանգամանք, որը դուրս է բերում այս շինարարությունը ներհայաստանյան մակարդակ: Եթե պարզվեր, որ Աբովյանում ներքին հարդարմամբ նորակառույցի գինը 350 դոլար է, ապա մարդկանց մոտ տրամաբանական հարց կառաջանար, այդ դեպքում ինչու է Երևանում այդ նույն բնակարանը մի քանի անգամ ավելի թանկ: Ճիշտ է Երևանում թանկ է այն հողատարածքը, որի վրա կառուցվում է բնակարանը, բայց դա չի կարող այդքան նշանակալի ազդեցություն ունենալ գնագոյացման վրա:
Մարդիկ կհասկանային որ Աբովյանից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող Երևանում գործում է շինարարական մաֆիա, որը ուղղակի թույլ չի տալիս բնակարանների գների իջեցում և դրա մեջ ուղղակի կամ անուղղակի մասնակցություն ունի նաև իշխանությունը,որովհետև այդ մաֆիայի գոյությունը հնարավոր չէ առանց իշխանության մասնակցության կամ գոնե թողտվության:
Ի դեպ, մի զարմանալի հանգամանք ևս կբացահայտվեր: Պետությունը վերջին 10 տարիներին Երևանում էլ էր սոցիալական բնակարան կառուցում և տրամադրում տարբեր մասնագիտության տեր մարդկանց, բայց քառակուսին 500 դոլարով: Դրանց կառուցման հողատարածքը տրամադրում էր պետությունը,այսինքն անվճար: Պետությունը հայտարարում էր, որ դրանք բաժանվում են ինքնարժեքով, դրանք սոցիալական բնակարաններ են, այսինքն բիզնես չկա:
Եթե Ծառուկյանին թույլ տային կառուցել իր բնակարանները և դրանք բաժանել 350 դոլարով, կպարզվեր որ նախկին իշխանությունն էլ է խաբել հասարակությանը և սոցիալական բնակարանաշինության անվան տակ բիզնես է արել: Այնպես որ այդ շենքերի կառուցումը ոչ մի դեպքում չէր կարող իրականանալ, և Աբովյանի քաղաքապետի դեմ քրեական գործը անպայման պետք է հարուցվեր:
ArmLife.am