Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում տեսախցիկը արձանագրել է 27–ամյա երիտասարդի դաժան ծեծը

Երեկ՝ մարտի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:15-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «ծնոտի կոտրվածք հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Shamshyan.com-ի փոխանցմաբ՝ հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատրավածի մասին բացատրություն տալու: Մինչ բժիշկները անհրաժեշտ օգնությունն էին ցուցաբերում ծեծված քաղաքացուն կենտրոնի ոստիկանները պարզել են՝ նա Երևան քաղաքի Ամիրյան փողոցի բնակիչ, 27-ամյա Վազգեն Կ.-ն է, ով ծեծի է ենթարկվել Ամիրյան փողոցի 13 շենքի բակում՝ ժողովրդին հայտնի դալանի մեջ:

Ոստիկանները պարզել են, որ Վազգեն Կ.-ին ծեծի է ենթարկել Երևան քաղաքի Բրյուսովի փողոցի բնակիչ, 35-ամյա Հովհաննես Դավթյանը, ով Վազգեն Կ.-ին ծեծի ենթարկելուց հետո նրան թողել է անօգնական և «գող կատվի» նման դիմել փախուստի:

Կայքը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, թե ինչպես է տեղի ունեցել Վազգենի ծեծը և տեսանյութը դիտելուց հետո հասկանում ես, որ ականատեսները գույները չէին խտացնում:

Please enter a valid URL