Search
Close this search box.

«Օդի ջերմաստիճանը կբարձրանա». Գագիկ Սուրենյան

ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պայմանավորված Աֆրիկայի հյուսիսային շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ, մարտի 8-10-ին օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար բարձրանալու է ևս 4-5 աստիճանով։ Ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն մարտի 9-10-ին, Սյունիքի և Տավուշի հովիտներում հասնելով +20․․․+24, Արարատյան դաշտում և Երևանում +20․․․+21 աստիճանի։ Եթե վերջին 3 օրերին հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանը կլիմայակն նորմայից բարձր է 4-6 աստիճանով, ապա արդեն մարտի 9-10-ին այն նորմայից բարձր կլինի 8-10 աստիճանով»։

Please enter a valid URL