Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արսեն Թորոսյանը վերջին տեղեկություններն է հայտնում

Կառավարության նիստում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրեց կորոնավիրուսի դեմ պայքարի աշխատանքները.

«Բոլոր միջոցառումները շարունակվում են՝ սահմանային հսկողությունից սկսած՝ վերջացրած ներսում: Գիտեք՝ ունենք հաստատված 1 դեպք, ու վարակի կասկածով 31 քաղաքացիներ, ովքեր ապրում են մեկուսացված պայմաններում՝ Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում:

Երեկ հետազոտել ենք կորոնավիրուսով վարակված անձի կնոջը, որի մոտ կրկին հերքվել է հիվանդության առկայությունը: Մեկուսացված անձինք այնտեղ կմնան մինչև մարտի 14-ը: Բոլորի ինքնազգացողությունը լավ է:

Ամեն օր կատարվում են նմուշառումներ, նոր դեպքեր ի հայտ գալու դեպքում՝ կհայտնենք: Ամեն ինչ վերահսկելի է»,- ասաց նախարարը:

Please enter a valid URL