«Ամենօրյա կապի մեջ ենք Առողջապահության նախարարության հետ: Այս պահին, ըստ էության, հատուկ ցուցումներ չունենք՝ դասերը չվերսկսելու համար: Եթե առաջիկա օրերին ևս ցուցում չունենանք, երկուշաբթիից դասերը կվերսկսենք»,- Կառավարության նիստում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:
Ավելի վաղ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել էր կորոնավիրուսի շուրջ իրավիճակը: