Search
Close this search box.

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Արմավիրի» բանտում. հոլիվուդյան պրոդյուսեր Ստեփան Մարտիրոսյանը բացահայտումներ է անում

2020 թվականի հունվարի 14-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը Ազգությամբ հայ հոլիվուդյան պրոդյուսեր Ստեփան Մարտիոսյանին ազատազրկման դատապարտեց 5 տարի 7 ամիս ժամկետով : Նշենք, որ պրոդյուսեր Ստեփան Մարտիրոսյանը 2017 թվականի հոկտեմբերից գտնվում էր Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքի քրեակատարողական հիմնարկում եւ Հայաստան տեղափոխվեց 2018 թվականի սեպտեմբերին:

Հեղափոխությունից ամիսներ անց նա տեղափոխվեց Հայաստան եւ այժմ գտնվում է Արմավիր քրեակատարողական հիմնարկում : Իսկ հիմա անդրադառնանք ամենակարեւոր հարցին: Ինչո՞ւ է հայտնի պրոդյուսերը հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում :

Այսպիսով, Մարտիրոսյանը մեղադրվում է «Հայբիզնեսբանկի» սեփականատեր՝ ՌԴ քաղաքացի, միլիարդատեր Վիտալի Գրիգորյանցից առանձնապես խոշոր չափի՝ 49 միլիոն 45 հազար դոլարի հափշտակություն կատարելու համար։ Ըստ մեղադրանքի՝ «Հայբիզնեսբանկի» սեփականատերը Ստեփան Մարտիրոսյանի միջոցով 2011-2013 թվականներին 97 մլն դոլար է ներդրել ամերիկյան ֆիլմարտադրության մեջ։ Այդ ընթացքում նկարահանվել է ընդհանուր առմամբ 14 ֆիլմ, սակայն այդ բիզնեսը շահութաբեր չի եղել, և Գրիգորյանցը չի ստացել այն եկամուտը, ինչն ակնկալվում էր։

Եվ այսպես ArmLur.am-ը այցելել է Արմավիր քրեակատարողական հիմնարկ , որտեղ անձամբ զրուցել է Ստեփան Մարտիրոսյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչ փուլում է գտնվում հայտնի պրոդյուսերի նկատմաբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Մեր զրուցակիցը լիահույս է, որ հետհեղափոխական Հայաստանում արդարությունը կվերականգնվի, և այս գործով բոլոր մեղավերներն իրենց համպատասխան պատիժը կկրեն:

Ստեփան Մարտիրոսյանից հետաքրքրվեցինք, թե, գտնվելով Արմավիր քրեակատարողական հիմնարկում , ինչ դասեր է քաղել՝ լինելով անազատության մեջ, քանզի, առհասարակ , փորձը ցույց է տվել , որ հայտնի մարդիկ կալանավայրում բախվում են մի շարք խնդիրների հետ. նրանց ստիպում են ներաքաշվել թղթախաղի մեջ կամ կլորիկ գումար տալ, որպեսզի կալանավայրում չնեղացնեն : Արդյո՞ք պրոդյուսերը բախվել է նման խնդիրների հետ :

Հավելենք, որ Ստեփան Մարտիրոսյանի փաստաբան Կարեն Բատիկյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց, որ դատարանի վճիռը բողոքարկել է ՀՀ Վերաքննիչ դատարան:

«ԱՄՆ-ի իրավապահ մարմինները մեր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ այն արարքը, որ ներկայացված է իմ պաշտապնյալին, հանցագործություն չի որակվում, այսինքն՝ քրեական հետապնդումն անիմաստ է կիրառել, և դրա վերաբերյալ փաստաթղթերը գտնվում են քրեական գործի շրջանակում»,-նշեց պաշտպանյալը:

Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան

Please enter a valid URL