Search
Close this search box.

Կրակոցներ Երևանում. կան վիրավորներ

ArmLur.am-ի տեղեկություններով, քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում: Մասնավորապես, ոստիկանություն ահազանգ է հնչել Էրեբունի վարչական շրջանի Բուռնազյան փողոցում հնչած կրակոցների մասին: Մեզ հաջողվեց պարզել, որ կրակոցների հետևանքով վիրավորվել են երկու հոգի, ովքեր այժմ գտնվում են Էրեբունի բժշկական կենտրոնում եւ հենց այնտեղից է ահազանգ եղել ոստիկանություն:

Այս պահին այնտեղ աշխատում են իրավապահները՝ փորձելով պարզել կատարվածն ու վիրավորների ինքնությունը: ArmLur.am-ը նաեւ տեղեկացավ, որ այս պահին նրանց վիրահատում են: Ուշագրավ է, որ կրակոցներին ոչ մի վեճ չի հաղորդել, դեպքն էլ տեղի է ունեցել հենց փողոցում: Նրանք փողոցում կանգնած են եղել, երբ մեքենայի միջից կրակոցներ են արձակվել նրանց ուղղությամբ եւ հեռացել:

Այլ մանրամասներ՝ քիչ անց

Please enter a valid URL