Search
Close this search box.

«Հարգելի Արսինե Խանջյան, թույլ մի տվեք, որ Ձեզ ֆռռացնեն».Մ. Հակոբյան

Միհրան Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է՝ «Հարգելի Արսինե Խանջյան, Հեղափոխականները Ձեր հետ անարդար են վարվում: Թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխության ցեխի գծով Ձեր բոլոր ընկերներն իրենց փայը ստացել են` պաշտոնների և հավելավճար-պարգևավճարների տեսքով:

Լսած կլինեք` ԱՄՆ-ից Հայաստան խոպան եկած Զարեհ Սինանյանը Սփյուռքի հանձնակատարի պաշտոնում 7 ամիս փառահեղ աշխատանք կատարելու համար Հայաստանի հպարտ հարկատուների գումարներից իր գրասենյակ 174.000 դոլար պարգևավճար է տարել:

Նաև օդում կախված լուրերի համաձայն` հունիսին System of a down-ի երևանյան համերգը կազմակերպելու համար պողոսների վարչապետը կառավարության գաղտնի որոշմամբ Հայաստանի հպարտ հարկատուների գումարներից մոտ 500.000 դոլար է տրամադրել:

Իհարկե, շուտով լրատվամիջոցները հարցում կանեն ու կպարզեն` կոնկրետ որքա՞ն գումար է տրամադրվել համերգի կազմակերպման համար, հարգելի և շատ սիրելի, սիրված հեղափոխական Սերժ Թանկյանի հոնորարն ինչքա՞ն է կազմում, արդյո՞ք ճիշտ է, որ հարկատուների գումարներով արդեն իսկ գնվել է նրա ավիատոմսն ու Երևանի ամենաթանկ հյուրանոցում համար ամրագրվել, արդյո՞ք համերգի կազմակերպման հարցը կոռուպցիոն ռիսկեր չի պարունակում, այսինքն` մրցու՞յթ է հայտարարվել, թե՞ մեկ անձից գնման պայմանագիր է կնքվել, և ի՞նչ կապ ունի այդ մեկ անձը պողոսների վարչապետի ու նրա անմիջական շրջապատի հետ: Տիկին Խանջյան, իսկ ի՞նչ եք ստացել թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխության կապիտալիզացիայից անձամբ Դուք:

Որպես պայքարող տեսակ, որ մեծ խառնակչությունների ժամանակ Ձեր հայտնի ֆոտոկխցիկով հայտնվում եք Երևանի փողոցներում` պայքարեք Ձեր փայի համար, թույլ մի տվեք, որ Ձեզ ֆռռացնեն: Դուք արժանի եք փայ ունենալուն»:

Please enter a valid URL