Իրանի արդարադատության նախարարության խոսնակ Ղոլամհոսեին Էսմայիլին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է, որ երկրում COVID-19 կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, երկրի իշխանությունները որոշել են կալանավայրերից ժամանակավորապես ազատ արձակել 54. 000 դատապարտյալի:
Իշխանությունները նման քայլի են դիմում երկրի գերծանրաբեռնված բանտերում վարակի տարածումը կանխելու նպատակով: Նախքան ազատության մեջ հայտնվելը նրանք պետք է գրավ վճարեն, ինչպես նաև կորոնավիրուսի թեստ հանձնեն, որպեսզի վստահ լինեն, որ վարակակիր չեն:
Իրանը կորոնավիրուսից առավել շատ տուժած երկրների ցանկում է: