Search
Close this search box.

ՖՈՏՈ. Արցախում կան նախագահի թեկնածուներ, որ պատրաստ են դիմել Ալիևի օգնությանը.Արցախից հրավիրում են ԱԱԾ-ի ուշադրությունը

Արցախում նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի համախոհ Մոնթե Մադոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Այո, Արցախում կան ուժեր, ընդհուպ նախագահի թեկնածուներ, որ իրենց աթոռի համար պատրաստ են դիմել անգամ Ալիևի օգնությանը։ Հակապետական ձեր տեսակը մերժվելու է։

Կներեք ինձ արտահայտությանս համար, բայց մարդ ինչքան ժեխ պետք է լինի, որ մի քանի ձայն ավել հավաքելու համար հոդված պատվիրի իր երկրի արտգործնախարարի դեմ, թե իբր նրա մուտքը մեկ այլ երկրում արգելել են ու մեկ էլ մարդ ինչքան ժեխ պետք է լինի, որ այդ ԿԵՂԾ ԼՈՒՐՈՎ ուրախանա։

Երևի թե կարիք չկա ասել, թե Արցախի նախագահի որ թեկնածուն է Հրապարակում հոդվածներ պատվիրում։ Քարոզարշավը քարոզարշավով, պատվերն էլ պատվերով, ձեր գործն ա, ինչ ուզում եք արեք, բայց գոնե մի քիչ մարդ եղեք, ազգային անվտանգությանը վնաս մի հարցրեք։ Դեգեներատներ.

Ես միշտ քաղաքացիական և քաղաքական ազատությունների կողմնակից եմ եղել և հիմա էլ դրա կողմնակից, բայց սա չի կարող ազատություն կոչվել։ Սա շատ հստակ հակապետական սադրանք է, որով պետք է զբաղվեն Արցախի և Հայաստանի Հանրապետության հատուկ ծառայությունները։

Ի դեպ, Ադրբեջանական Haqqin լրատվականը արտատպել էր hraparak.am-ից այն հոդվածը, որում ասվում էր` թե իբր արգելել են Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանի մուտքը Ռուսաստանի Դաշնություն։

Please enter a valid URL