Քիչ առաջ Երևանի քաղաքապետարանի մոտ արտակարգ դեպք տեղի ունեցավ: Մի երիտասարդ բենզին լցրեց իր վրա և փորձեց ինքնահրկիզվել: Ոստիկանները կարողացան շատ արագ արձագանքել և վնասազերծել քաղաքացուն, ում ոստիկանության ավտոմեքենայով հեռացրեցին դեպքի վայրից:
Թե ինչն է ստիպել երիտասարդին գնալ այդ քայլին, հայտնի չէ:
Նշենք, որ այս պահին քաղաքապետարանի մոտ բողոքի ակցիա են անում տուրիստական միկրոավտոբուսների վարորդները: Նրանք բողոքում են որոշման դեմ, որով արգելվում է ավտոմեքենաները կայանել Հանրապետության հրապարակում: