Search
Close this search box.

14.000 դոլարի պարգևավճարներ՝ Երևանի քաղաքապետարանի ղեկավար կազմին. «Անտիֆեյք»

Երևանի քաղաքապետարանում յուրաքանչյուր ամիս պարգևատրման պրակտիկան շարունակվում է։

Այսպես, Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ քաղաքապետարանի աշխատակիցները փետրվար ամսվա աշխատանքի համար խրախուսվել են դրամական պարգևատրմամբ՝ ընդհանուր 6.590.000 ՀՀ դրամի չափով, որը համարժեք է մոտ 14.000 ԱՄՆ դոլարին, այս մասին գրում է «Անտիֆեյք»-ը:

«Մասնավորապես, Երևանի քաղաքապետի 02.03.2020թ. 204-Ա կարգադրությամբ պարգևատրվել են քաղաքապետարանի 20 աշխատակիցներ աշխատանքային և ծառայողական պարտականությունները բարեխիղճ և պատշաճ կատարելու համար՝ Երևան քաղաքի 2020թ-ի. բյուջեով նախատեսված պարգևատրման ֆոնդի հաշվին՝ համաձայն հավելվածի:

Պարգևատրված 20 աշխատակիցների մեջ են մտնում քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը, տեղակալներ՝ Հայկ Սարգսյանը, Սերգեյ Հարությունյանը, Տիգրան Վիրաբյանը, Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը և աշխատակազմի քարտուղար Վահե Խաչատրյանը՝ յուրաքանչյուրը 480.000 դրամի չափով, իսկ քաղաքապետարանի վարչության պետերը՝ յուրաքանչյուրը 265.000 դրամի չափով։ Ընդհանուր՝ քաղաքապետարանի ղեկավար կազմը պարգևատրվել է 6.590.000 դրամի չափով։

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանում տարեսկզբին արդեն իսկ պարգևատրվել էին 25.4 միլիոն դրամի չափով»,- նշում է կայքը։

Please enter a valid URL