Search
Close this search box.

Հայկական պետհամարանիշներով ավտոմեքենաների մասնակցությամբ ավտովթար՝ ՌԴ-ում. կա զոհ

Մարտի 3-ի առավոտյան ՌԴ Լիպեցկ քաղաքում տեղի է ունեցել ավթովթար՝ հայկական պետհամարանիշներով «BMW» և «Opel» մակնիշների ավտոմեքենաների մասնակցությամբ։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը:

Դեսպանությանը Լիպեցկի մարզի ՆԳՆ վարչության կողմից փոխանցված տեղեկատվության համաձայն, «Opel» մակնիշի վարորդը (ՀՀ քաղաքացի, ծնված՝ 1988թ․) տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է Լիպեցկի քաղաքային 3-րդ հիվանդանոց։ «BMW» մակնիշի վարորդը (ՌԴ քաղաքացի, 54 տ․) պատահարի հետևանքով տեղում մահացել է։

Դեսպանությունը մշտական կապ է պահպանում տեղի համապատասխան մարմինների, բուժհաստատության և տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Please enter a valid URL