Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արսեն Թորոսյանը նոր տեղեկություն է հայտնում

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնում է, որ մարտի 3-ին, ունեցել են կորոնավիրուսի 12 փորձանմուշ:

Նախարարը նշում է, որ բոլորի պատասխանը բացասական է, այսինքն՝ վիրուս չի հայտնաբերվել։

Արսեն Թորոսյանը նաև իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է տեղադրել՝ կից գրելով. «Դիմակ կրելու անհրաժեշտության և կանոնների մասին։

Մնացած բոլոր դեպքերում և մեթոդներով բժշկական դիմակ կրելը անիմաստ է»։

Հիշեցնենք՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը հաստատվել է մարտի 1-ի վաղ առավոտյան: Վարակվածը 29-ամյա մի տղամարդ է, ով Իրանից Հայաստան է ժամանել փետրվարի 28-ին: Մարտի 1-ին Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» հյուրանոցում մեկուսացվել է 32 մարդ, ովքեր շփվել են այդ տղամարդու հետ:

Please enter a valid URL