Search
Close this search box.

Ահազանգ. «Ընկերս կասկածներ ունի, որ իր մոտ հնարավոր է կա կորոնավիրուսի նախանշաններ. Փաստորեն, հիվանդը պիտի էստեղից էնտեղ գնա տրանսպորտով»

Օգտատեր Արաքսի Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես գրել է.«Ուշադրություն !!!

Ինձ որևէ մեկը կարո՞ղ է ինֆորմացիա տալ, ինչպես վարվել` ընկերս կասկածներ ունի, որ իր մոտ հնարավոր է կա կորոնավիրուսի նախանշաններ:
Զանգել է ԱԻն, էնտեղ նրան թեժ գծի համարն են տվել, թեժ գծից ասել են՝  պիտի գնա «Նորքի» ինֆեկցիոն բաժինը, «Նորքի» ինֆեկցիոն բաժինն էլ ասում է պիտի գնա պոլիկլինիկա…

Փաստորեն դուրս է գալիս, որ հիվանդը պիտի էստեղից էնտեղ գնա տրանսպորտով, մարդկանց հետ ուղիղ կապի մեջ գտնվի ու դեռ վստահ էլ չի, որ կգտնվի մեկը ով իրեն կօգնի ստուգվելու` հասկանալու համար ինքը վարակված է թե ոչ…»:

ArmLife.am-ի ճշտող հարցին՝ որտեղից է եկել ընկերը, օգտատեր Արաքսի Գրիգորյանը պատասխանեց՝ նա Հայաստանում է, սակայն հինգ օր առաջ հարսանիքի է մասնակցել, որին ներկա են եղել նաև հյուրեր՝ արտերկրից:

Please enter a valid URL