Հռոմի Ֆրանցիսկոս պապը եւ նրա երկու օգնականները հիվանդացել են կորոնավիրուսով, հաղորդում է MSM News-ը ՝ վկայակոչելով Վատիկանի մամուլի ծառայությունը: Նշվում է, որ բարձրաստիճան հոգեւորականների մոտ կորոնավիրուսի փորձանմուշների արդյունքները դրական արդյունք են տվել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պապը հրաժարվել է պատարագից եւ այլ կարեւոր պաշտոնական միջոցառումներից ՝ վատ ինքնազգացողության պատճառով: Հռոմի պապը եւ նրա երկու վարակված օգնականները տեղավորվել են Վատիկանի հյուրանոցում, որտեղ նրանց որակյալ բուժօգնություն է ցուցաբերվում:
Հոտի հետ վերջին հանդիպման ժամանակ Պապը խոսել է կորոնավիրուսի մասին.«Ես կցանկանայի կրկին իմ ցավը հայտնել նրանց, ովքեր հիվանդ են կորոնավիրուսով, եւ այն բուժաշխատողներին, որոնք խնամում են նրանց», — ընդգծել է քահանայապետը:
Նշենք սակայն, որ Vaticannews կայքում, որտեղ զետեղված են Հռոմի պապի մասին բոլոր լուրերը, կորոնավիրուսով վարակվելու մասին ոչ մի լուր դեռևս չկա: