Search
Close this search box.

Ողբերգական դեպք Երևանում. քույրը տան լոգարանում հայտնաբերել է եղբոր կախված դին

Այսօր՝ փետրվարի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:35-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար-ծառայության 911 և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կատավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Բաշինջաղյան փողոցի 163 շենքի բնակարաններից մեկում տղամարդու դի կա:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ փրկարարներն ու ոստիկանները նշված տան լոգարանում խողովակից պարանով կախված վիճակում հայտնաբերել են 32-ամյա Էդգար Մ.-ի դին: Այս պահին ոստիկանները սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանի Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջաների քննչական խումբը:

Կայքի տեղեկություններով, մահացածին այդ վիճակում հայտնաբերել է քույրը:

Please enter a valid URL