Տավուշի մարզի Կոթի գյուղի ուղղությամբ հակառակորդը փետրվարի 28-ին ժամը 12:30-ի մոտակայքում կրակոցներ է արձակել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց գյուղապետ Ֆելիքս Մելիքյանը: «Ժամը 12:00-ից հետո են եղել կրակոցները՝ մոտ 1 ժամ տևողությամբ: Գյուղը վնասներ չի կրել, առանձին հատվածում ինչ-որ շինության պատի կպել է, բայց էական վնաս չկա»,-ասաց Մելիքյանն ու նշեց՝ կրակոցներ եղել են նաև նախորդ օրը, նաև՝ փետրվարի 24-ին: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյան վստահեցրեց՝ իրավիճակը սահմանին նորմալ է, հանգիստ է: Նա նաև ասաց՝ գյուղի ուղղությամբ փոքր կրակոց է եղել՝ մոտ 20 փամփուշտ: