Search
Close this search box.

Արսեն Թորոսյանը Թեհրան–Երևան հատուկ չվերթով ժամանած ուղևորների ստուգման արդյունքների մասին

Թեհրան–Երևան երկրորդ հատուկ չվերթով ժամանած ուղևորներից ոչ մեկ չի ունեցել բարձր ջերմություն կամ սուր շնչառական վարակի ախտանիշ։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Թեհրանից ժամանեց հերթական և կարծես թե այս պահին վերջին ինքնաթիռը մեր 82 քաղաքացիներով։ Նրանց կրկին ուղեկցել էր մեր մասնագետը՝ հենց Թեհրանից հետևելով նրանց ինքնազգացողությանը և օբյեկտիվ ախտանշաններին։ Ուղևորներից ոչ մեկ չի ունեցել բարձր ջերմություն կամ սուր շնչառական վարակի ախտանիշ։ Նրանք բոլորը կգտնվեն տնային հսկողության տակ։

Մինչ օրս կատարվել է 108 լաբորատոր տեստ. բոլորը եղել են բացասական»,– գրել է նա։

Please enter a valid URL