Search
Close this search box.

Արտակարգ դեպք. Ոստիկանները քիչ առաջ զինված անձ են վնասազերծել. նա կրակոցներ է արձակել

Դավթաշեն վարչական շրջանի ռեստորանային համալիրներից մեկը այսօր՝ փետրվարի 28–ին,մոտ մեկ ժամ առաջ զինված քաղաքացի է մտել, նրան ոստիկանները վնասազերծել են, վնասազերծելու պահին քաղաքացին կրակոցներ է արձակել։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Ոստիկանության լրատվության ծառայությունից։

Նշենք, որ անձը հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով։

«Նրան բերման ենթարկելու ընթացքում վերջինս կրակոցներ է արձակել, ոստիկանները նրան վնասազերծել են եւ բերման են ենթարկել քրեական Ոստիկանության գլխավոր վարչություն»,– հայտնեցին Ոստիկանությունից՝ նշելով, որ գործողության ընթացքում ոչ ոք չի տուժել։

Ավելի վաղ hraparak.am-ը գրել էր, որ Կոտայքի մարզի Զովունի համայնքի ռեստորաններից մեկում զինված անձը պատանդներ է վերցրել։

Զովունիում զինված անձը մտել է ռեստորան եւ պատանդներ վերցրել քաղաքացիների. Hraparak.am

Please enter a valid URL