Թուրք զինվորականները մահացել են Իդլիբում չդիտարկվող դիրքերում, ահաբեկիչների հարձակման ժամանակ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Պեսկովը նշել է, որ ողբերգական միջադեպը տեղի է ունեցել ահաբեկչական խմբավորումների հարձակման ժամանակ: Այդ խմբավորումների շարքերում մեծ թվով արտասահմանցի վարձկաններ կան, այդ թվում՝ նախկին ԽՍՀՄ երկրներից:
Պուտինի խոսնակն ասել է, որ նշյալ տարածքում թուրք զինվորների մասին Անկարան Մոսկվային որևէ տեղեկատվություն չի փոխանցել՝ չնայած ռուսական կողմի բազմաթիվ հարցումներին:
Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտարարություն էր տարածել՝ պարզաբանելով, թե ինչպես է եղել, որ Սիրիան հարվածել է թուրք զինծառայողներին՝ նշելով, որ նրանք եղել են ահաբեկիչների շարքերում: