Արարատի մարզում, այսօր՝ փետրվարի 28-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 11։50-ի սահմաններում Մխչյան գյուղի Երեւանյան խճուղում բախվել են BMW մակնիշի 35 MT 629 համարանիշի եւ «ՎԱԶ 2106» մակնիշի 34 NA 159 համարանիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով «ՎԱԶ-2106»-ի վարորդը տեղում մահացել է, իսկ «ՎԱԶ-2106»-ն էլ բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mitsubishi Chariot մակնիշի 36 QD 374 համարանիշի ավտոմեքենային։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների եւ մահացածի ինքնությունը։
Վարորդներին առաջինը օգնության են հասել վթարի վայրի հարեւանությամբ գտնվող «Առլանդա» առեւտրի կենտրոնի աշխատակիցները, որոնք նաեւ հոգեբանական օգնություն են ցուցաբերել BMW-ի վարորդին։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Արտաշատի բաժնի պահանվող հատուկ տարածք։