Ադրբեջանցու մեկնաբանությամբ ՀՀ ԱԱԾ-ին ծաղրող տեսանյութը մոնտաժված է և մոտ երկու տարի առաջ է You Tube –ում հայտնվել, այն էլ` այլ անձի մեկնաբանությամբ, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող Էդուարդ Մարտիրոսյանը:
«Հավաստիացնում եմ, որ ԱԱԾ-ն անում է ամեն ինչ, որպեսզի չեզոքացնի այն սպառնալիքները, որոնք կան։ Ցանկացած տեսանյութ մենք հիմա էլ կարող ենք տեղադրել, ձայնը կտրել և մեկնաբանել որպես, օրինակ, ադրբեջանցի, այսինքն՝ դա սարքած, մոնտաժված և իրականությանը չհամապատասխանող տեսանյութ է եղել, բայց դրա վերաբերյալ մենք մեր եզրակացությունը կտանք»: