Իրանի՝ կանանց ու ընտանիքի հարցերով փոխնախագահ Մասումե Էբտեկարը վարակվել է կորոնավիրուսով, հայտնում են իրանական լրատվամիջոցները։
Ինչպես հայտնում է «Ինտրֆաքսը», ավելի վաղ «Covid-19» կորոնավիրուսով վարակվել են Իրանի առողջապահության փոխնախարարն ու երկու պատգամավորներ։
Իսկ Վատիկանում և Եգիպտոսում Իրանի նախկին դեսպան Հադի Խոսրոշահին մահացել է կորոնավիրուսից, հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Դիվանագետին նախօրեին տեղափոխել էին Թեհրանի հիվանդանոցներից մեկը, որտեղ հաստատվել է կորոնավիրուսի վարակը:
Նշվում է, որ նախկին դեսպանը վարակվել էր Ղոմ քաղաքում:
Ըստ վերջին տվյալների` Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 245-ի, որոնցից 26-ը՝ մահվան ելքով: