Search
Close this search box.

«Այո»-ի լոգոյի մրցույթը հաղթել է հանգուցյալ մարդ, ՀՀԿ-ին տվին անցան

Բժիշկ Հայկ Մանսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Հանրապետականին տվին անցան…)))))))
Լոգոյի մրցույթը հաղթել է հանգուցյալ մարդ։
Դա հերիք չի, մի հատ էլ էդ մարդու աշխատանքը սկի չի էլ մասնակցել մրցույթին։
Դա էլ քիչ է, էդ հանգուցյալ մարդու շահած 3 միլինից 2 միլիոնը տալիս են մարդկանց, ովքեր գցել բռնել են, որ պիտի որ էդ հանուցյալը եղած լինի 1991 թվականի թերթում տպված նկարի հեղինակը։
Այսինք հաստատ չեն հիշում, բայց ոնց գցում բռնում են…

Այո-ի շտաբին էլ ասում են, թե ինչու՞ պրոֆեսիոնալ ժյուրին չի ընտրել լավագույն լոգոն։ Սրանք էլ պատասխանում են, թե պրոֆեսիոնալ դիզայներներ ունենայինք, մենք մեր լոգոն կնկարեինք, էլ ինչու՞ էինք մրցույթ հայտարարում…))))))))

Մամա ջան։))))))
Ու էս ամենը լուրջ է ու իրական։))))))

Հիշեցնենք, որ «Այո»-ի շտաբի պետ Սուրեն Պապիկյանն ազդարարել էր շտաբի որոշումը, որ «Այո»-ի բրենդինգի մրցույթի առաջին հորիզոնականի համար նախատեսված 3 միլիոն դրամը կբաշխվի «Երեկոյան Երևան» թերթի 1991թ․ խմբագիր Նորայր Ենգիբարյանին, նկարիչներ Ցոլակ Կանթեղ Ղանդիլյանին և Ստյոպա Նարոյանի իրավահաջորդին։ Յուրաքանչյուրին կտրվի 1 միլիոն ՀՀ դրամ։

Համացանցում բուռն քննարկվում էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաք-երեկոյի ընթացքում հաղթող ճանաչված «Այո» քարոզարշավի լոգոն, որը նման է 1991 թվականի թերթում տպագրված լոգոյին: «Այո»-ի շտաբում լոգոն ընտրելիս տեղյակ չեն եղել, որ այն արտատպված է եղել 1991 թվականի թերթից: «Երեկոյան Երևան» թերթի գլխավոր խմբագիր Ենգիբարյանը երկու նկարչի անում էր նշում՝ որպես 1991թ. սեպտեմբերի 23-ի համարում լույս տեսած անկախության հանրաքվեի «Այո»-ի լոգոյի հավանական հեղինակ: «Արմենպրես»-ի հետ զրույցում նա նշել էր, որ հնարավոր է նկարի հեղինակը լինի Ցոլակ Ղանդիլյանը կամ Ստյոպա Նարոյանը, իսկ Ղանդիլյանը հաստատել էր, որ սեպտեմբերի 23-ի համարում պատկերված տարբերանշանն ամբողջովին կրում է իր գործընկերոջ՝ Նարոյանի ձեռագիրը:

Please enter a valid URL