«Աստղիկ» ԲԿ-ում հերքել են մահացած քաղաքացու՝ կորոնավիրուսով վարակված լինելու հանգամանքը։
«Պատասխանը եկավ, կորոնավիրուս չկա», — այս մասին տեղեկացնում է «Աստղիկ» ԲԿ-ն։
Հիշեցնենք՝ ԲԿ-ում այսօր երկկողմանի թոքաբորբից քաղաքացու մահվան դեպք էր գրանցվել։ Տնօրենը հերքել էր տարածված տեղեկությունները, թե մահացածը եղել է Իրանի քաղաքացի։
«Թե որտեղից են վերցրել, որ էդ մարդը Իրանի քաղաքացի է՝ չեմ հասկանում, երևի, որ պանիկա է, մարդիկ վախ ունեն, դրա համար», — հավելել է նա։