Search
Close this search box.

Արտակարգ դեպք Բարեկամավան գյուղում. դպրոցում նախկին աշակերտը բոլորի աչքի առաջ կրակոց է արձակել դասասենյակում

Տավուշի մարզում փետրվարի26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. երեկոյան ոստիկանության Նոյեմբերյանի բաժին ահազանգ է ստացվել Բարեկամավան բնակավայրի միջնակարգ դպրոցի տնօրեն Աստղիկ Ազատյանից, ով հայտնել է, որ նույն օրը, ժամը 11։30-ի սահմաններում դպրոցում երկար դասամիջոցի ընթացքում մի քաղաքացի մտել է դպրոց եւ պատմության դասասենյակում աշակերտների ներկայությամբ իր մոտ եղած ատրճանակից կրակոց է արձակել, ինչի հետեւանքով վնասվել է դասասենյակի պատուհանի ապակին։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։

Ոստիկանները պարզել են, որ կրակոցն արձակել է նշված դպրոցի նախկին սան, նույն գյուղի բնակիչ, 21-ամյա Գեղամ Մ.-ն, ով բերման է ենթարկվել ոստիկանության Նոյեմերյանի բաժին, որտեղ կատարվածի մասին բացատրություն տալուց հետո բաց է թողնվել։

Ոստիկանության Տավուշի մարզային վարչության փորձաքրեագիտական խմբի աշխատակցի կողմից ինքնաշեն զենքն առգրավվել է։ Փաստի առթիվ ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Please enter a valid URL