Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը հարցաքննության է հրավիրվել Հատուկ քննչական ծառայության: Այդ մասին հայտնում է ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը:
Ինչպես հայտնում են ՀՔԾ-ից, քննվող քրեական գործերից մեկի շրջանակում Միքայել Մինասյանը ճանաչվել է որպես վկա:
Հարցին, թե քրեական ի՞նչ գործի շրջանակում է Միքայել Մինասյանը հարցաքննության կանչվել, ՀՔԾ խոսնակը չպարզաբանեց:
«Միքայել Մինասյանը դեռ չի ներկայացել նախաքննական մարմին, մեզ հայտնի է, որ նա երկրում չէ», — նշեց ՀՔԾ խոսնակը:
Սոնա Գրիգորյան