Search
Close this search box.

Շիրակի մարզի 65-ամյա բնակչուհուն մեղադրանք է առաջադրվել՝ պոռնկությամբ զբաղվելուն առերևույթ նպաստելու համար

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել է, որ Շիրակի մարզի 65-ամյա բնակչուհին, աշխատելով նույն մարզում գործող հյուրանոցային համալիրներից մեկում՝ որպես մատուցողուհի, օգուտ ստանալու նպատակով, մի շարք մարմնավաճառների հետ ձեռք է բերել նախնական համաձայնություն՝ նշված հյուրանոցային համալիրի համարներում նրանց կողմից մարմնավաճառությամբ զբաղվելու և յուրաքանչյուր հարաբերությունից 1000 ՀՀ դրամ որպես միջնորդավճար իրեն տրամադրելու շուրջ, 2019թ. փետրվարից մինչև 2020թ. փետրվար ամիսը նշված մարմնավաճառներին հրավիրել է հյուրանոց և պարբերաբար նրանց տրամադրելով հյուրանոցային համարները՝ առերևույթ նպաստել է պոռնկությամբ զբաղվելուն, իսկ մարմնավաճառները յուրաքանչյուր անգամ մատուցողուհուն վճարել են 1000-ական ՀՀ դրամ՝ որպես միջնորդավճար:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ հյուրանոցային համալիրի մատուցողուհուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ (պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը) հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով: Նախաքննությունը շարունակվում է:

Please enter a valid URL