Ընդունում եք ձեզ առաջադրված մեղադրանքը, հարցին ի պատասխան ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը պատասխանեց. «Ոչ»: Ինչպե՞ս է ստացվել, որ դիզվառելիքի տրամադրման գործընթացում խնդիրներ են առաջացել՝ հարցին ի պատասխան Սերգո Կարապետյանը նշեց. «Առաջացել է էլի, տեսնում եք առաջացել է»:
Հիշեցնենք՝ ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ եւ Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գեւորգ Հարությունյանի օժանդակությամբ, Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամը: