Search
Close this search box.

ՀՀ ԱՆ-ն՝ Վրաստանում Իրանի քաղաքացիների հոսպիտալացման մասին

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ Չինաստանի Առողջապահության պետական ​​հանձնաժողովի ամենօրյա զեկույցի համաձայն, փետրվարի 22-ի ժամը 15:30 դրությամբ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հաստատված դեպքերի թիվը կազմել է 76392, կասկածելի դեպքերի թիվը՝ 5365, հաստատված դեպքերից առողջացածների թիվը՝ 20674 (13%), գրանցվել է 2348 մահ (3.1%): Այս պահի դրությամբ ծանր վիճակում են գտնվում 11477 պացիենտ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ ընդհանուր առմամբ, աշխարհում փետրվարի 21-ի դրությամբ արձանագրվել է լաբորատոր հաստատված 76769 դեպք, որից Չինաստանում՝ 75569, 2239-ը՝ մահվան ելքով: Չինաստանից դուրս աշխարի 26 երկրում արձանագրվել է 1200 դեպք, որից 8-ը մահվան ելքով:

Չինաստանում արդեն իսկ դիտվում է նոր կորոնավիրուսային վարակով պայմանավորված իրավիճակի կայունացում:

Ինչ վերաբերում է Իրանի Իսլամական Հանրապետությունում արձանագրված դեպքերին, ապա պետք է նշել, որ փետրվարի 22-ի ժամը 16:00 դրությամբ արձանագրվել է 28 դեպք, որից 5-ը՝ մահվան ելքով:

Մամուլում տեղեկություն է տարածվել, թե Վրաստանի ինֆեկցիոն հիվանդանոցում Իրանի քաղաքացիներ են հոսպիտալացվել՝ կորոնավիրուսի կասկածանքով։ Առողջապահության նախարարությունը կապ է հաստատել վրացի գործընկերների հետ և վերջիններիս կողմից այն հերքվել է։

Please enter a valid URL