Փետրվարի 22-ին, ժամը 01:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Զաքարիա Քանաքեռցու փողոցում՝ Ինտերպոլի մոտակայքում, այրվում են ավտոտեխսպասարկման կետեր: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Ֆանարջյան 44 հասցեում գտնվող ավտոտեխսպասարկման կետում (մոտ 25 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:31-ին, մարվել՝ 01:41-ին: Այրվել է պլաստմ