Search
Close this search box.

Ինչ է ասել Վանգան կորոնավիրուսի մասին

Բուլղարացի հայտնի պայծառատեսուհի Վանգան կանխագուշակել է, որ վաղը՝ 2020 թվականի փետրվարի 22-ին աշխարհում իբրեւ թե գլոբալ աղետ պետք է տեղի ունենա։ Այս մասին հայտնում է Sputnik-ը։ Ընդ որում, գուշակուհին խնդրել է ժամանակին, որ այս մասին չբարձրաձայնվի մինչեւ այս տարի։ Վանգայի գուշակությունների որոշ մեկնաբաններ կարծում են, որ փետրվարի 22-ին տեղի ունենալիք այսպես կոչված աղետը լինելու է օվկիանոս հսկայական մարմնի /հնարավոր է երկնաքարի/ ընկնելու հետ, որի պատճառով կառաջանա հզոր ցունամի եւ կավերի շատ երկրներ։ Ըստ նույն գուշակության հետագայում այն կարող է նույնիսկ միջուկային ձմեռ առաջացնել։

Բացի այս, ըստ Amur Media-ի,գուշակուհին ասել է, դեռ քառորդ դար առաջ, որ այս տարի հարավում մի մոռացված հիվանդություն նորից գլուխ կբարձրացնի, համաճարակ կլինի եւ ողջ աշխարհը կվարակվի դրանով։ Վանգայի անձնական թարգմանիչ Ստոյան Պետրովը հաստատել է այս գուշակությունը, ասելով, որ դա կկատարվի, երբ հինգ հատ երկու թվանշանները կհամատեղվեն։

Շատ մասնագետներ կարծում են, որ Վանգան խոսել է նոր տիպի կորոնավիրուսի համաճարակի մասին, որը առաջացել է Չինաստանում, իսկ առաջին անգամ բացահայտվել է դեռ 1965-ին, սակայն քանի որ վիրուսակիրների թիվը եղել է շատ փոքր, պարզապես ուշադրություն չեն դարձրել:

Բուլղարացի պայծառատեսուհին նաեւ խոսել է հզոր հրաբուխի ժայթքման եւ այլ բնական կատակլիզմների մասին։

Please enter a valid URL