Search
Close this search box.

Գեներալի հրադադարի պայմանը

«Լիբիայի Ազգային բանակի» հրամանատար, գեներալ Խալիֆա Հաֆթարը հայտարարել է, որ պատրաստ է հրադադարի՝ պայմանով, որ թուրքական բանակը դուրս գա Լիբիայից:

Ռուսական «RIA» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում գեներալ Հաֆթարը հրադադարի հաստատմանը վերաբերող որոշ պայմաններ է ներկայացրել միջազգային ուժերին:

Նա պարտադիր է համարել Թուրքիայի զորքերի դուրսբերումը Լիբայի տարածքից:

Նշենք, որ Թուրքիան աջակցում է Լիբիայի Ազգային համաձայնության կառավարությանը, իսկ արաբական երկրներից Սաուդիան Արաբիան, Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները` գեներալ Խալիֆա Հաֆթարի գլխավորած «Լիբիայի ազգային բանակին»:

Թուրքիայի խորհրդարանն արտահերթ նիստում նախագահ էրդողանին արտոնել էր 1 տարի ժամկետով թուրքական ստորաբաժանումներ ուղարկել Լիբիա՝ տեղի կառավարությանն աջակցելու:

Please enter a valid URL