Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ամոթ ձեզ, ծաղրածուներ» նորածիններին կորցրած մայրերը՝ Ռազմիկ Աբրահամյանին

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում կայացել է ապօրինի որդեգրումների համար մեղադրվող Հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի և Առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի գործով դատական նիստը։

Հիշեցնենք՝ Ռազմիկ Աբրահամյանին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնատար անձ հանդիսացողմ ի պաշտոնե մոր ու մանկան առողջության պահպանման կազմակերպման աշխատանքները եւ առողջապահական համակարգի` նախարարության միջոցով իրականացվող ֆինանսավորման աշխատանքները համակարգող` ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանին տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք:

Աբրահամյանը մեղադրվում է առողջապահության նախկին փոխնախարարին կաշառք տալու, իսկ Արսեն Դավթյանը՝ կաշառք ստանալու համար։

Please enter a valid URL