Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գ.Ծառուկյանի աջակցությամբ բացվել է ՀՀ-ում բազկամարտի հիմնադիր Աշոտ Սարգսյանի անվան ներառական լսարան

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ ու ֆինանսավորմամբ՝ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում բացվել է Հայաստանում բազկամարտ մարզաձևի հիմնադիր, վաստակավոր մարզիչ-մանկավարժ Աշոտ Սարգսյանի անվան ներառական լսարան: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող ուսանողների ազատ տեղաշարժը ապահովելու համար լսարանը կահավորվել է հատուկ ձևով, տեղադրվել են անվասայլակներին համապատասխան սեղաններ:

Բացի այդ,ՀԱՕԿ-ի նախաձեռնությամբ ինստիտուտում կառուցվել են նոր թեքահարթակներ ու հարմարեցված սանհանգույց: «Լսարանն իր տեսակի մեջ եզակի է Հայաստանի բուհերում»,- ասել է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը:

Please enter a valid URL