Ռազմական ոստիկանության ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվելու Ռազմական ոստիկանության օպերատիվ գծով բաժնի պետի տեղակալ Ալեքսան Աղաջանյանը, ով ՌՈ է տեղափոխվել 2018 թվականին ոստիկանության համակարգից:
Թեպետ ասում են, որ նա համարվում է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ամենամտերիմ անձանցից մեկը և հենց նրա միջոցով է Տոնոյանը քաջատեղյակ եղել ՌՈ-ում տեղի ունեցող ամեն ինչից, այնումենայնիվ աշխատակիցները ArmLife.am-ին փոխանցեցին, որ բարեխիղճ ու լավագույն կադրերից է ՌՈ համակարգում:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը շտապել է Ռազմական ոստիկանություն: Հանդիպումը նախարարի և ՌՈ աշխատակիցների հետ թեժ է լինելու,նախատեսված է ՌՈ աշխատակիցների հետ փակ հանդիպում:
Լուսանկարում Ալեքսան Աղաջանյանն է