Search
Close this search box.

Նոր դրույթ՝ կապված նորածիններին վաճառելու սահմռկեցուցիչ դեպքերի հետ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը խորհրդարան է ուղարկել «Քրեական օրենսգրքում» լրացում կատարելու մասին օրենքի նախագիծ: Կառավարությունն առաջարկում է օրենքում ավելացնել դրույթ «հորդորելու, խաբեության, վստահությունը չարաշահելու, կամ վիճակի խոցելիությունը օգտագործելու, կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու միջոցով, կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով կամ այլ եղանակով անձին ծնողական իրավունքներից հրաժարվելուն հակելը կամ հարկադրելը» քրեորեն պատժելու մասին:

Մասնավորապես նախատեսվում է, որ եթե այդ արարքը կատարվել է բուժաշխատողի կողմից, պաշտոնեական դիրքը չարաշահելու կամ շահադիտական նպատակով, ապա նման արարքը պատժվում է ազատազրկմամբ երկուսից հինգ տարի ժամկետով:

Նման դրույթի առկայության անհրաժեշտությունը ի հայտ եկավ, երբ հանրությանը հայտնի դարձան ծնողների կամքին հակառակ կամ նրանցից թաքուն նորածինների վաճառքի սահմռկեցուցիչ դեպքերի մասին, որոնք զանգվածային բնույթ են կրել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Please enter a valid URL