«Ես լինելու եմ վարչապետի թեկնածու, մարտի 21-ին ողողելու ենք հանրապետության հրապարակը»,-այսօր կառավարության շենքի առաջ հայտարարել է «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավար Անի Զախարյանը: Նա կառավարության շենքի մոտից գնացել է մի քանի ՀԿ-ների ու քաղաքական կազմակերպությունների՝ այդ թվում Քաղաքացիական պայմանագիր կուսակցության գրասենյակներ՝ ներկայացնելով իրենց «երկխոսության առաջարկը»: