Եկատերինբուրգում ոստիկանությունը բերման է ենթարկել իտալացի մաֆիոզ Վյաչեսլավ Բանուին, հայտնել է ՆԳՆ մարզային վարչության մամուլի ծառայության ղեկավար Վալերի Գորելիխը:
43-ամյա Բանուն, ով Մոլդովիայի քաղաքացիություն ունի, գտնվել է միջազգային հետախուզման մեջ: Նա կասկածվում է Իտալիայում կազմակերպված հանցավոր խմբին անդամակցելու, ինչպես նաև զենքի կիրառմամբ շորթման մեջ: