Անցած տարվա հուլիսին Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական ավտովթարի գործով առաջին դատական նիստը նշանակված է փետրվարի 24-ին՝ Արտաշատի ընդհանուր իրավասության դատարանում։ Հիշեցնենք, որ նշված դեպքով հարուցված առաջին դատական նիստը նշանակվել էր դեկտեմբերի 1-ին, բայց անհայտ պատճառներով հետաձգվեց։ Այս գործը կարող է աղմկահարույց ընթացք ունենալ։
Զոհվածների իրավահաջորդները մտավախություն ունեն, որ ամեն գնով փորձում են մեղմացնել ավտովթարի պատճառ դարձած «Տոյոտա Հիլուքս»-ի վարորդի մեղքը․ վերջինիս շահերի պաշտպանը Սեդա Սաֆարյանն է։ Հիշեցնենք, որ, համաձայն մեղադրական եզրակացության, վարորդը խախտել է ճանապարհային երթեւեկության անվտանգության կանոնները, որն անզգուշությամբ առաջացրել է 7 մարդու մահ, եւ 4 անձի առողջությանը պատճառվել են միջին եւ ծանր մարմնական վնասվածքներ։