Իրանում հաստատել են տեղեկատվությունը, որ 2 տարեց իրանցի է մահացել կորոնավիրուսի հետևանքով:
Covid-19 անունն ստացած նոր տիպի կորոնավիրուսի անալիզի պատասխանը դրական է եղել 2 քաղաքացիների մոտ: 2 մահացածներն էլ Ղում քաղաքից են, նրանք մահացել են հիվանդանոցում:
Նշենք, որ Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցնում է 74200-ը, զոհվել է 2004 մարդ: