Search
Close this search box.

ՀՀ տարածքից տարհանվել է զոհված ադրբեջանցի զինծառայողի դի

Ադրբեջանական կողմի խնդրանքով, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի միջնորդությամբ և ԿԽՄԿ աջակցությամբ, Մովսես գյուղի հատվածում, ՀՀ ԶՈՒ և Ադրբեջանի ԶՈՒ միջդիրքային տարածքում ադրբեջանական ականազերծման խմբի կողմից փետրվարի 19-ինիրականացվել են օրեր առաջ անհայտ հանգամանքներում կորած ադրբեջանցի զինծառայողի որոնողական աշխատանքներ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, աշխատանքների արդյունքում, ադրբեջանական դիրքերից մի քանի մետր հեռավորության վրա հայտնաբերվել և տարհանվել են զոհված ադրբեջանցի զինծառայողի դին:

Հայկական կողմից թույլատրված գործողության ողջ ընթացքում ադրբեջանական որոնողական խմբի աշխատանքների համար ապահովվել են անվտանգության բոլոր պայմանները:

Please enter a valid URL