Search
Close this search box.

Վրաստանը Հայաստանի հետ սահմանին արգելոց կստեղծի

2020 թվականին պահպանվող տարածքները կընդլայնվեն 100 հազար քառակուսի մետրով: Այս մասին, ինչպես հայտնում է Նովոստի Գրուզիան, ասել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան:

Կառավարությունը որոշել է Հայաստանի հետ սահմանին Էրուշեթի ազգային պարկ ստեղծել (Սամցխե-Ջավախքի): Գախարիայի խոսքով՝ դա կարեւոր է նաեւ միջսահմանային համագործակցության համար:

«2019 թվականին պահպանվող տարածքների ընդհանուր ծավալը մեծացել է 10%-ով եւ կազմել է երկրի տարածքի 9,6%-ը: Սակայն դա առավելագույն ցուցանիշը չէ: Գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության նախարարությունը մտադիր է 2020 թվականին 100 հազար քառակուսի մետրով ընդլայնել պահպանվող տարածքները: Այսօր մենք որոշում ենք ընդունել Էրուշեթի ազգային պարկի ստեղծման մասին, որը կտեղակայվի սահմանային գոտում, այն չափազանց կարեւոր կլինի միջսահմանային համագործակցության եւ «Կարմիր գրքի» ցուցակի տեսակների պահպանության առումով»,- ասել է Գախարիան:

Վրաստանի կառավարության՝ անցած տարի հայտարարված ծրագրի համաձայն՝ արգելոցի նոր հատվածը տեղակայված է Նինոծմինդայի վարչական սահմաններում եւ ներառում է հարակից տարածքներ, օրինակ՝ Աբուլի, ինչպես նաեւ Սաղամո եւ Փարավանի լճեր:

Please enter a valid URL